Category: ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ

Հայոց լեզու թեստային աշխատանք

1.Ի՞նչ էր անում հեղինակի տատը որպեսզի պապին իր ուզածն անել տա :

Պատասխան 2- Խնդրում էր հակառակը:

 

2. Պապի  բնավորությունը բնութագրելիս հեղինակը հետևալ բառերից ո՞րը չի գործածել

Պատասխան 4- Արդարություն

 

3. Ո՞ր բառի բաց թողած տեղում է գրվում ն:

Պատասխան  1- Անբասիր

 

4. Ո՞ր բառում է գծիկը սխալ դրվախ

Պատասխան  4 —  ոչ-ոք

 

5. Ո՞ր բառում հնչյունափոխություն չկա :

Պատասխան 3 — նկատողություն

 

6. Ո՞ր բառում  գաղտնաբառ չկա:

Պատասխան 2- պանդուխտ

 

7. աղոթք

 

8.Ի՞նչ իմաստով է գործածված IV

 

9.Որն է կանթեղ բառի հոմանիշը:

Կանթեղ- ճրագ

 

10- 2

11-1

12-4

 

Հայոց լեզու

Ժամանակակից արևելահայ գրական լեզվում կա խոնարհման ընդհանուր կանոններից շեղվող շուրջ 19 բայ` առնել, ասել, բանալ, բերել, գալ, դառնալ, դնել, զարկել, ելնել, թողնել, լինել, կենալ, տալ, տանել, տեսնել, ուտել, անել: Ըստ կազմության` անկանոն բայերը բաժանվում են 2 խմբի` պարզ և ածանցավոր : Պարզ անկանոն բայերն են` ասել, բերել, գալ, լալ, զարկել, ուտել: Ածանցավոր անկանոն բայերն են` անել (առնել), բանալ, բառնալ, դառնալ, դնել, ելնել, թողնել, լինել, կենալ, տանել, տեսնել: Ածանցավորները սոսկածանցավոր բայերն են , որոնցում ածանցը մթագնել է և այսօրվա լեզվական զգացողությամբ արմատի մաս է կազմում : Անկանոն բայերի մեծ մասը` առնել, ասել, բերել, զարկել, ուտել, անել, դնել, տանել, ելնել, տեսնել, թողնել ե խոնարհման են: Իսկ ա խոնարհման են պատկանում գալ, լալ, տալ, դառնալ, կենալ, բանալ, բառնալ բայերը: Անկանոն բայերը կանոնավոր խոնարհվող բայերից հիմնականում տարբերվում են անցյալ կատարյալի և դրա հիմքից կազմված բայաձևերով : Որոշ բայեր (առնել , ասել , բերել , զարկել ,ելնել , թողնել ,տեսնել) կանոնավոր խոնարհումից շեղվող ձևերում հիմքի փոփոխություններ չեն կրում և արտահայտվում են նույն արմատով : Իսկ որոշ բայերի (բառնալ , բանալ , դառնալ , լալ , կենալ , տալ , տանել) խոնարհման կանոնավոր ձևերն արտահայտվում են բուն արմատով, իսկ շեղվող ձևերը` դրա փոփոխված ձևով (բան-բաց , բառն-բարձ , դառն-դարձ ,լալ-լաց , տան-տաց, կեն-կաց և այլն): Այժմ անդրադառնանք անկանոն բայերին առանձին-առանձին: Անկանոն բայերը առանձնացնենք ըստ խոնարհումների` ե խոնարհման պարզ, ե խոնարհման ն ածանց ունեցող, ա խոնարհման պարզ, ա խոնարհման սոսկածանցավոր :

Ե խոնարհման պարզ բայեր` ասել, բերել, զարկել, ուտել

Ե խոնարհման ն ածանց ունեցող բայեր` անել, դնել, տանել, ելնել, առնել, տեսնել, թողնել, լինել

Ա խոնարհման պարզ բայեր` գալ, տալ, լալ

Ա խոնարհման սոսկածանցավոր բայեր` դառնալ, լվանալ, կենալ

կան բայեր, որոնք դիմավոր կամ անդեմ որոշ ձևեր չունեն։ Այդպիսի բայերը կոչվում են պակասավոր բայեր։ Այդ բայերի պակասը լրացվում է այլ բայերով։
եմ, կամ, գիտեմ, ունեմ, արժեմ բայերն ունեն միայն սահմանական եղանակի անկատար ներկայի և անկատար անցյալի (էի, կայի, գիտեի, ունեի, արժեի) ձևեր։ Բացի արժել բայից, մնացածը չունեն նաև անորոշ դերբայ։
Հուսալ, ցանկալ, լվալ կենալ(մնալ) բայերը չունեն սահմանական եղանակ։ Լվալ և հուսալ բայերը ունեն ըղձական, ենթադրական, հարկադրական և հրամայական եղանակների ձևեր։Ցանկալ բայը ունի միայն ըղձական, ենթադրական և հարկադրական եղանակների ձևեր։
Կենալ (մնալ) բայըունիմիայնհրամայականեղանակիձևեր։
Հուսալ բայիպակասձևերըլրացվումեն հույսունենալ հարադիրբայով, ցանկալ և լվալ բայերինը՝ ցանկանալ և լվանալբայերով, կենալ բայինը՝ մնալ բայով, գիտեմ, ունեմ, արժեմ բայերինը՝ գիտենալ (նաև՝ իմանալ), ունենալ, արժենալ բայերով, կամ և եմ բայերինը՝ լինել բայով, լվալ բայինը՝ լվանալ բայով։

Պակասավոր բայեր (որոնք չունեն բայական բոլոր ձևերը)
եմ, կամ, ունեմ արժեմ գիտեմ, հուսալ, ցանկալ, լվանալ, լվալ, կենալ։

Առաջադրանք

Ընդգծել անկանոն երեք բայ։

1․տալիս էի, հանգավ, կորե՛ք, եղածը, թո՛ղ, կանչում եմ
2․գայինք,բերե՛ք, հեռացե՛ք, զարթնեն, տարար, գտա
3․գոռաց, թողեցի, թռի՛ր, տե՛ս, կորչի, արեցիք

Ընդգծել կանոնավոր երեք բայ։

1․ա՛ռ, չընկանք, լսում էի, կերել եմ, չասացի, փախի՛ր
2․չի պատմի, դարձա, բե՛ր, մտել են, հեռացավ, չեմ եկել
3․դրված է, չանցա, լալիս եմ, իջե՛ք, արա՛, խոսեցի

Ընդգծել պակասավոր երեք բայ։

1․չկան, կուզեմ, չգիտես, հասնում եմ, պիտի ցանկամ
2․հատուցենք, հուսացե՛ք, կա՛ց, կտցեց, չարժեր, շարժեցի
3․ունեք, կայրվի, կային, եփելով, չէինք, բուրում է։

Կազմեք ճիշտ ձևերը

մի՛ք ուտի-մի կեր
մի՛ բերի- մի բեր
մի՛ք գա- մի արի
մի՛ տու-մի տուր
մի՛ դնի- մի դիր
մի՛ք անի-մի արա
մի՛ք առնի- մի առ
մի՛ ելնի- դուրս մի արի
մի՛ք թողնի-մի թող
դառա- դառձիր
լվում եմ-լվանում եմ
մի՛ք լվանա-

Բայ թեմա

Ժամանակակից հայերենում բայն ունի հինգ եղանակ.

  • Սահմանական եղանակըցույց է տալիս հաղորդողի (խոսողի) կողմից հավաստի համարվող գործողություն կամ եղելություն (գրում եմ, գրելու եմ, գրել եմ, գրեցի)։ — Անկոթ կացինը ձեռքին ինքը կանգնել էր գոմաղբի հին, սև կույտի վրա ու ոտքով խաղում էր դդումի հետ, հայրը նստել էր փեթակների մեջ ու ականջ էր դնում:(Հրանտ Մաթևոսյան)
  • Հրամայական եղանակըցույց է տալիս հաղորդողի կողմից ընդունողին (խոսակցին) պարտադրվող գործողություն (գրի՛ր, գրեցե՛ք
  • Ըղձական եղանակըցույց է տալիս հաղորդողի կողմից ցանկալի, հնարավոր համարվող գործողություն (գրեմ, գրեի
  • Հարկադրական եղանակըցույց է տալիս անհրաժեշտ համարվող գործողություն (պիտի գրեմ, պիտի գրեի)։ — Բայց չի կարելի ասել, թե քարատակ եկողն անպայման պիտի հարեր խմբերից մեկն ու մեկին: (Ակսել Բակունց)
  • Պայմանական եղանակըցույց է տալիս հաղորդողի կողմից հաստատորեն որոշակիորեն ենթադրվող գործողություն (կգրեմ, կգրեի)։ Սիմոնը տնքալով թիկնեց մութաքաներին և խուլ ու հոգնած ասաց.– Արմենակը գա` մի բան կմտածենք: (Հրանտ Մաթևոսյան)

Եղանակներից յուրաքանչյուրի արտահայտած իմաստը որոշակի հասկանալի է հատկապես համատեքստից դուրս կամ այն նախադասություններում, որոնցում չկան տվյալ եղանակի իմաստին հակադրվող բառային-խոսքային միջավայր, քերականական-հնչերանգային այլաբնույթ իրակություններ[3]

Դասարանական աշխատանք

Անդաստան

Արևելյան կողմն աշխարհի
Խաղաղությո՜ւն թող ըլլա…
Ո՛չ արյուններ, քրտինք հոսին
Լայն երակին մեջ ակոսին.
Ու երբ հնչե կոչնակն ամեն գյուղակի՝
Օրհներգությո՜ւն թող ըլլա:

Արևմտյան կողմն աշխարհի
Բերրիությո՜ւն թող ըլլա…
Ամեն աստղե ցող կայլակի,
Ու ամեն հասկ ձուլե ոսկի.
Եվ ոչխարներն երբ սարին վրա արածանին՝
Ծիլ ու ծաղի՜կ թող ըլլա:

Հյուսիսային կողմն աշխարհի
Առատություն թող ըլլա…
Ոսկի ծովուն մեջ ցորյանին
Հավետ լողա թող գերանդին.
Ու լայն ամբարն աղուններուն երբ բացվի՝
Բերկրությո՜ւն թող ըլլա:

Հարավային կողմն աշխարհի
Պտղաբերում թող ըլլա…
Ծաղկի՜ մեղրը փեթակներուն,
Հորդի գինին բաժակներուն.
Ու երբ թխեն հարսերը հացը բարի՝
Սիրերգությո՜ւն թող ըլլա։


անդաստան — դաշտ

կոչնակ-եկեղեցու զանգ

ակոս-Երկար գծաձև փոս հողի վերին շերտում, որ բացում է խոփը:

 

Բերիություն-առատություն

Ցող- Օդի՝ խոնավությունից գոյացող ջրի կաթիլներ, որ նստում են բույսերի, գետնի և այլ առարկաների վրա՝ գիշերը և վաղ առավոտյան:

Կայլակ-Փոքրիկ կաթիթ

Հասկ- ցորեն

ցորյան-ցորեն

ամբար-պահեստ

Պտղաբերում-բերքի շատացում

 

 

 

Հետաքրքրաշարժ հայոց լեզու

  1. Ախոյանին նայելիս ո՞ր կենդանուն եք տեսնում:

Տեսնում եմ Խոյ կենդանուն:

  1. Ո՞վ էր տիկնոջ ամուսինը 5-րդ դարում:

Տիկնոջ ամուսինը տիարը-ն էր:

  1. Ի՞նչ վերցնենք Կարապետից, որ վրան նստենք:

ա տառը

  1. Ո՞ր թվականն ունի հականիշ, բայց թվական չէ:

Առաջին-վերջին

  1. Ուղղել սխալները. «Հեռու հովտում կթղաներն են արածում, քիչ անդին հոգնածուղտերնենխռնչում»:
  2. Կովերն են արածում
  3. Բառի ո՞ր մասն է հողում:

 

  1. Ի՞նչ կա դեղձի և տանձի մեջ, բայց չկա այգում:

Ձ տառը

  1. Ի՞նչ կարող եմ հավաքել առանց ձեռքերի:

Խելք

  1. Ո՞ր թմրադեղն «աստվածային» ծագում ունի:

Մորֆի

  1. Քանի՞ սխալ կա նախադասության մեջ. «Պատանեական խանդավառությամբ օրեկան երեք անգամ կաշվեկազմ գրքով հուներեն էր սովորում։
  2. Պատանեկան, օրական, հունարեն, կաշեկազմ
  3. Վերածելարևելահայերենի. «Մայրը շատ կսիրեր աղջիկը, և ոչ ոք համարձակվեց ավառարկել անոր»:

Մայրը շատ էր սիրում աղջկան և ոչ ոք դա չհամարձակվեց առարկել:

  1. Օտարաբանություններից յուրաքանչյուրի դիմաց տեղադրել համապատասխան նորաբանությունը: ՀՀ
  2. սիմպտոմ –  ախտանշան                               2. պեյզաժ  – ։բնանկար
  3. բալզամ –  4. ժելատին  –  դոնդող

 

Դասարանական աշխատանք

Քահանա Մարինիոնը  բարձրահասակ,նիհար մարդ էր:հավատարիմ իր կոչմանն ու առաքելությանը:Հավատում էր Աստծուն և վստահ էր,որ հասկանում է նրա կամքը և խորհուրդները: Նա այն մարդկանցից չէր,որոնք կուրորեն սիրում էին կրկնել,«Անքնին են Աստծո գործերը»:Ոչ,քահանան վերլուծում էր բնության յուրաքանչյուր երևույթ,որոնում դրանց պատճառները:Նա այն
կարծիքին էր,որ Արարիչն ամեն ինչ իր տեղում ստեղծել:
Կար մի բան սակայն  ,որ քահանան  ոչ միայն չէր ընդունում ,այլ մերժում էր կատարելապես: Դա կինն էր, սերը նրա նկատմամբ:Նրան թվում էր,թե Աստված  ինքն էլ դժգոհ է իր այդ արարչագործությունից:Կինը չէր ,որ խաբեց տղամարդուն և ողջ մարդկության գլխին կոտրեց Բարձրյալի  զայրույթը և ճակատագրական վճիռը.«Հող էիք,հող դառնաք»: Կինն  ստեղծվել է տղամարդուն դեպի իր գայթակղիչ թակարդը հրապուրելու և միայն ու միայն փորձանքի մեջ գցելու համար:
Այդպես էր մտածում քահանան  և ըստ հնարավորին խուսափում կանանցից:
Քահանա Մարինիոնը Ժաննա անունով մի քրոջաղջիկ ուներ,որն ուրախ ու վառվռուն օրիորդ էր:  Խստաբարո մորեղբայրը շատ էր սիրում նրան և ցանականում էր դաստիարակել իր ձևով:Բայց երբ փորձում էր խրատներ տալ ,աղջիկը զրնգուն ծիծաղում էր,անհամբերության նշաններ ցույց տալիս,նայում խոտերին, ծաղիկներին ,վազում թիթեռ բռնելու,ծաղիկ պոկելու:Իսկ երբ առիթի դեպքում քահանան բարկանում էր ,աղջիկը գրկում էր նրան ,ամուր փարվում նրան և պինդ-պինդ համբուրում: Ծերունին աշխատում էր խուսափել աղջկա գգվանքներից,սակայն հոգու խորքում  մի քաղցր ուրախություն էր զգում:Նրա մեջ արթնանում էր սրտում քնած հայրական զգացումը,որից ինքը կամքով զրկված էր եղել ողջ կյանքում:
Մի օր ժամհարի կինը,որ քահանայի տան տնտեսուհին էր ,զգուշությամբ հայտնեց ,որ Ժաննան սիրահար ունի:Լուրն այնքան անսպասելի էր ,որ քահանան մի պահ շնչահեղձ եղավ:
-Ճշմարիտ չէ,սուտ  ես խոսում, Մելանի:
-Թող Աստված ինձ պատժի ,եթե ստում եմ,պարոն քահանա:Ամեն գիշեր,հենց որ ձեր քույրը քնում է,աղջիկը դուրս է գալիս ,գնում….
Ամբողջ գիշեր քահանան պայթում էր զայրույթից…
Երբ գիշերվա  տասը խփեց,նա մոտեցավ դռանը:Դուրս եկավ պատշգամբ և հանկարծ կանգ առավ՝լուսնյակ գիշերվա պայծառ լույսով հիացած:Փոքրիկ պարտեզում,որ ամբողջովին ողողված  էր քաղցր լույսով,շարք-շարք կագնած ծառերը ստեղծել էին լույսի և ստվերի զարմանալի խաղեր:Քահանան շարժվում էր համրաքայլ,սքանչացած,գրեթե մոռացած քրոջ աղջկան:
Հասավ դաշտ:Նույն հիասքանչ պատկերը:Շրջակայքը ողողված էր մեղմ ու հեզիկ կաթնալույսով և ընկղմված պայծառ գիշերի քնքուշ  ու անրջային քաղցրության մեջ:Գետի վրա շղարշի պես կախվել էր մի նոսր մշուշ ,իջել ջրերին՝որպես թեթև ու թափանցիկ ծուխ:

Քահանան հուզված կանգ առավ:Ու՞ մ համար են նախասահմանված այդ լուսացնցուղ տեսարանը,երկնքից թափվող օդեղեն բանաստեղծությունը: Ու՞մ համար:Չէ՞  որ քնած են մարդիկ,քնած է աշխարհը:Մի՞ թե Աստված ինքն իր համար է դա  ստեղծել:
Քահանան ուշքի չէր եկել այդ բոլոր գեղեցկությունից ,երբ ահա գետափին՝ ծառերի կամարի տակ տեսավ երկու ստվեր:Տղան հասակով ավելի բարձր էր և երբեմն-երբեմն կռանալով փարվում էր աղջկան:Նրանց ներկայությունից անշարժ տեսարանն ասես միանգամից կենդանացավ ,բնությունը դարձավ կատարյալ:Այ,հիմա ամեն ինչ իր տեղն ընկավ,կյանքով լցվեց:
Քահանան ցնցվեց:Ահա թե ում համար էին  լուսնյակ գիշերվա սքանչելիքները:Տղան ու աղջիկը կենդանի պատասխանն էին ծեր քահանայի լուռ հարցումի:Նա կանգնած էր շփոթված,հուզված:Նրան թվում էր ,թե տեսնում է Աստվածաշնչ սիրո տեսարաններից մեկը,լսում« Երգ Երգոցը»՝ կնոջ ու սիրո գովերգման աստվածաշնչյան պայծառ հիմնը:Թվում էր՝ լսում է Աստծո ձայնը,«Աշխարհը սեր է»:
Քահանան հետ-հետ գնաց ,որ չխանգարի սիրահարներին,այլապես մի՞ թե ինքը Աստծո կամքին դեմ չի գնա,և միթե Աստված չէ,որ թույլատրել է սերը:Ո՞ վ է ինքը ,որ միջամտի Աստծո գործերին:Ու փախավ ինքն իրեն կորցրած,գրեթե ամոթահար:Կարծես մտած լիներ մի լուսե տաճար ,ուր մտնելու իրավունք չուներ:

 

Այս տեքստի իմաստը այն էր, որ այն բաները, որոնք աստծու կամքով են- չի կարելի դադարեցնել կամ զրկել:Կոնկրետ տեքստում խոսքը սիրո մասին էր: Քահանան չխանգարեց իր քրոջ աղջկան լինել սիրած տղայի հետ, ասելով որ այս ամենը աստծու կամքով է և չի կարելի նրա մեջ խառնվել: Մինչև տնից դուրս գալը նա ուրիշ մտքի էր, բայց նրան փոխեց լուսնի և գիշերվա գեղեցկությունը:

Ինձ թվում է, որ քահանան պետք է խառնվեր և հետ բերեր աղջկան ,այտեղ կար նաև պատվի հարձ, բայց նաև չպետք է մոռանալ որ այս պատմությունը Ֆրանսիաում է տեղի ունենում: Ես եթե լիներ քահանան միևնույն է աղջկան հետ կբերեի:

Հայոց լեզու դասարանական

Նապաստակի տեսած արևը, վառ բայց ոչ շատ ուժեղ արև էր: Այն նման էր բոլոր նոր բացված արևներին, բայց այն նրան արտասովոր թված:

նապաստակը վախկոտ էր

այո նա վախկոտ էր, որովհետև նա նույնիսկ վախում էր տերևի ընկնելու ձայնից էր վախուն, ինչպես նշված էր տեքստում:

  1. նապաստակը երազկոտ էր

Այո նա երազկոտ է,որովհետև նա երազում էր թռչել ինչպես թռչունները:

 

նապաստակը վախկոտ-երազկոտ էր

Այո նա վախկոտ էր նա վախում էր նույնիսկ մրջյունների ստվերից:

նապաստակն ինքնահավան էր 

նապաստակն ուշադիր էր շրջապատի հանդեպ

նապաստակը հումորի զգացում ուներ

նապաստակը նախանձ էր

Այո նա նախանդզում էր թռչյուններին:

Քերականություն

Վարժություն 1։ Արտագրե՛լ՝ մեծատառերը թողնելով ըստ անհրաժեշտության։
1. Փոքր ծառ է սովորական նշենին. հազիվ հասնում է 4-8 մ բարձրության, 10-40 սմ բնի տրամագծով։ Արժեքավոր պտղատու բույս լինելու հետ նշենին վաև բարձր դեկորատիվ ծառատեսակ ։ Հատկապես գեղեցիկ է գարնանը երբ ծառը ամբողջովին ձյունասպիտակ ծաղիկներով է Կովկասում , Իրանում, Փոքր Ասիայում։
2. Սովորական որորը տարածվաժ է ԵՎրոպայում, Ասիաում, Կամչատկայում՝ մինչև Սառուցյալ օվկիանոս, Սև Ծովի ափերին, Անդրկովկասում, Միջին Ասիայում, Անդրբայկալ և Օխոտյան ծովում։ Մմիջին մեծությունն որոր է, թևերը մոխրագույն ՝ սև ծայրերով . մնացած փետրավորումը սպիտակ է, կտուցը և ոտքերը կարմիր են։ Ամռանը գլուխը Է, ձմռանը ՝ սպիտակ, աչքի մոտ ունի գորշ կետ։

 

Վարժություն2։Գտնե՛լ, թեորշարքերիհատուկանուններիբոլորբաղադրիչներնենգրվումմեծատառով։
1. Հայաստանի Հանրապետության, ԱկսելԲակունց, արփա-Սևան 2. Աշոտ Երկաթ, վերին Ա, Արտաշատ,Արարատյան դաշտ
3.Դավիթ անհախթ, Եղիշե Չարենց, Հեռավոր  Արևելք
4. Աուծաձև Մհեր, Լեոնարդո Դա վինչի,Նար-դոս 5.Արա  Գեղեցիկ , Ծիրկաթին, գայլ վահան

 

Վարժություն 3։Գտնե՛լ, թե որ շարքերի բոլոր բառերն կազմված միայն բաց վանկերից։

1. հետագա, մուրաբա, պարագա, լեռնաշղթա
2. մեթոդիկա, գենետիկա, թեմատիկա, շոգեմեքենա
3. ճոպանուղի, հայուհի, չարաճճի, մագաղաթյա
4. փիրուզե, ամենադառը, բանալի, հակամանրէ
5. չափածո, ձուլածո, հայալեզու, գինեթթու, հավաքածու
6. ժողովածու, օդաչու, քահանա, հավաքատեղի
7. կարոտալի, ապագա, մետաղե, ապակե
8. հայելի, հուսալի, աբեղա, մարմարյա
9. հիանալի, մեդուզա, առաջիկա, գրամեքենա
10. փիլիսոփա, գրեթե, բյուրեղապակե, իրականանալի

Գործնական քերականություն

  1. Ընդգծել քերականորեն փոփոխված բառերը.
    Վանի վրա լուսառատ, բույրերով ու հնչյուններով լի օր էր բացվել:

 

  1. Յուրաքանչյուր կապակցության իմաստն արտահայտել մեկ բառով․
    ա) միշտ վառվող – մշտավառ
    բ) երախտիքը իմացող – երախտագետ
    գ) շանթի հարված ստացած – շանթահարված

դ) ոսկուց ձուլված – ոսկեձուլ

  1. Բառի իմաստն արտահայտել բառակապակցությամբ․
    ա) օշարակ- քաղցր ըմպելիք
    բ) աշակերտել- աշակերտ լինել
    գ) սմքել –կուչ գալ
    դ) տապակել- յուղի մեջ եփել
  2. Փակագծերում տրվածներից ընտրել և տեղադրել ճիշտ իմաստները․
    ա) խթանել __
    բ) մեղանչել ___________________________________________________________________________
    ( հետ տանել, ապաշխարել, հակադրվել, մեղք գործել, առաջ մղել, նեղանալ )

5․ Տեղադրել երկհնչյունները․
ա) Ամալյա, Վոլոդիա, Ազար____, Եղիա
բ) փաս____ն, իշ____ս, միմ____յն, մարմ
գ) ալելու____, բամիա, Անդրեաս, Բենիամին
դ) բարյացակամ, Օֆելյա, Զաքարիա, Բուն____թ

6․Տեղադրել երկհնչյունները․
հույն, Սոֆյա(անձնանուն), աշխույժ, վարդագույն, զայրույթ, ճրագալույց, անդամալույծ:

7․ Տեղադրել դ-թ-տ․
ա) թատրոն, խրտվիլակ, Վարդգես, աղոթք
բ) վատթար, պայտար, կրտսեր, պատճեն
գ) արտ, սաղարթ, ազատույուն, բախտակ

8․ Առանձնացրեք այն գոյականները, որոնք գործածվում են նաև իբրև հատուկ անուններ․
Ձնծաղիկ, ցայգ, կորյուն, քոթոթ, կռունկ, կաղնուտ, ավետիս, ամպրոպ, ռազմիկ,շանթ, մատուռ, արագիլ, կարապետ, տարափ, գոհար, գալուստ, հյուսն, լաջվարդ, մարջան, զանգակ, վարդ, կակաչ, համբարձում, գրիչ, մարտիկ, աղավնի, հարություն, դեղին, այգեստան, արշալույս, գավիթ, գավառ, այգի, բուրաստան, սպիտակ:

 

9․Կազմեցեք բարդ բառեր` տրված բառերի արմատները գործածելով թե իբրև առաջին, թե իբրև վերջին բաղադրիչ․
Օրինակ` զրույց-զրուցակից, հարցազրույց:

Գույն- գունազարդ, ոսկեգույն
գունդ- գնդաձև,
հույզ- հուզական, լիահույզ

տուն- մեծատուն, տնամերձ
բույս- բուսաբան,
սեր- սիրառատ, մարդասեր
գլուխ- մեծագլուխ, երկգլխանի
ձայն- բարձրաձայն,
սիրտ- սրտատրոփ, անսիրտ
ծաղիկ-ծաղկեփոշի, ձնծաղիկ