Category: Իմ մասին

Իմ դպրոցական կյանքը

 Ես եկել եմ  Մխիթար Սեբաստացի կրթահամալիր  2010թ-ին: Սեպտեմբերի մեկին իմ մայրիկը ինձ ասաց, որ ես գնալու եմ միանգամից 2-րդ դասարան: Ես այս դպրոցում գտա շատ լավ ընկերներ, որոնց կարելի է վստահել: Ես հիմա 5-րդ դասարանում եմ սովորում և ունեմ շատ ու շատ ընկերներ ամբողջ Դպրոց-պարտեզում և մի քանի ընկեր  էլ Մայր դպրոցում: Ինձ շատ է դուր եկել 5-րդ դասարանում, որովհետև ես ծանոթացա մի հրաշալի քառյակի հետ: Հենց առաջին օրը, երբ ես տեսա քառյակի տղաներին,  ես հենց այդ  վայրկյանին ցանկացա նրանց հետ ընկերություն անել, բայց իմ տեղը նրանց քառյակ մտավ մեր դասարանի Արեգը: Մի քանի ամիս հետո, երբ ես նրանց լրիվ հասկացա և դա նրանց ապացուցեցի ու նրանք ինձ ընդունեցին հնգյակ և մենք դարձանք վեցնյակ: Այդ օրվանից ես սկսել եմ արդեն ավելի բարձր գնահատականներ ստանալ անցյալ գնահատականներից էլ շատ և ես  շատ ուրախացա: Ես ունեմ շատ լավ դասավանդողներ էր, որոնք ինձ գիտելիքներ  են տալիս, որպեսզի ես խելացի և լավ մարդ դառնամ: Այս տարի ես սկսել եմ ավելի հաճույքով գալ դպրոց և մինչև հիմա մտածում ե՝մ այդ ինչի՞ց է, տեսնես: Ես հուսով եմ որ իմ ապագան դպրոցում այսպես էլ կշարունակվի: