Category: Կենսաբանություն

Մակուղեղը (հիպոֆիզ) գտնվում է գլխուղեղի ստորին մասում,որը միանում է ենթատեսաթմբին:Այն օվալաձև է սիսեռի մեծության, որի քաշն է 0,5 գրամ:                   Կազմված է երեք հատ բլթից:Այդ բլթերը արտադրում են տարբեր հորմոններ:                                   Մակուղեղի հորմոնները կարգավորում են տարբեր գեղձերի աշխատանքին,ֆիզիկական զարգացմանը ,օրգանիզմի աճին և այլն:Մակողողի հորմոններից է նաև աճի հորմոնը ,որը կառավարում է օրգանների և հյուսվացքների աճը:Մակուղեղում սինթեզվում են նաև մի քանի ներզատական գեղձերի գործունեությունը կարգավորող հորմոնները:

Շարունակել կարդալ

Քարաքոսներ

Շատ քարաքոսերի մարմինը՝ թալոմը, տարբերվում է այն կազմող և առանձին աճող սնկի կամ ջրիմուռի մարմնից։ Սունկը շրջապատում է ջրիմուռի բջիջները քարաքոսերի համակեցություններին բնորոշ բարդ սնկային հյուսվածքով։ Քարաքոսերի շատ տեսակների մոտ սունկը ներթափանցում է ջրիմուռի բջիջների բջջապատի մեջ՝ առաջացնելով հաուստորիումներ, որոնք նման են պաթոգեն սնկերի մոտ առկա կառուցվածքներին։ Քարաքոսերը պոյկիլոհիդրիկ օրգանիզմեր են՝ կարող են գոյատևել ջրի չափազանց ցածր պարունակության պայմաններում։ Բջջաթաղանթների վերակազմավորումը, ինչին հաջորդում է ջրազրկման փուլը, տևում է ամենաքիչը մի քանի րոպե։

Ջրիմուռի կամ ցիանոբակտերիայի բջիջները կատարում են ֆոտոսինթեզ և բույսերի նման վերականգնում են մթնոլորտային ածխածնի երկօքսիդը օրգանական նյութերի և դրանով ապահովում իրենց և սնկի սնուցումը։ Քարաքոսի երկու բաղադրիչներն էլ ջուրը և հանքային նյութերը գլխավորապես ձեռք են բերում մթնոլորտից՝ անձրևի և փոշու միջոցով։Չնայած տարբեր ցիանոքարաքոսերում գտնված ցիանոբակտերիաների շտամները հաճախ իրար նման են, նրանք տարբերվում են ազատ ապրող նույն շտամներից։ Քարաքոսերում տեղի ունի իսկական սիմբիոզ։ Այն մեծացնում է երկու բաղադրիչների էկոլոգիական հնարավորությունները, բայց բնական միջավայրերում նրանց աճի և բազմացման համար պարտադիր չէ, քանի որ ջրիմուռ-սիմբիոնտներից շատերը կարող են ապրել ազատության մեջ։