Category: Գրականություն

Հովհանես Թումանյան

1. Ո՞րն է Թումանյանների տոհմական զինանշանը: Պատմական ո՞ր հուշարձանների վրա են դրվագված դրանք: Պատ․՝ Դա երկգլխանի արծիվն է՝ ճանկերի մեջ գառ։ Դրվագված է Մամիկոնյանների տոհմական՝ Սուրբ Գրիգոր եկեղեցու, որին տեղացիները անվանում են նաև Ճերմակ, Բարձրաքաշի վանք, պատուհանից վեր՝ պատին։ Այն Մամիկոնյան տոհմի զինանշանն էր, ըստ պատմական աղբյուրների և հենց Թումանյանի վկայությամբ՝ ինքը իշխանական ծագում ուներ և սերվում էր Մամիկոնյան տոհմից։ Աղբյուր՝ Սերո Խանզադյան–Հայրենապատում, հ. «Բ», Երևան, 1981թ., էջ 87-89,91

2. Պատմական ո՞ր դեպքի մասին է գրում Հովհաննես Թումանյանը իր դուստրերից մեկին. «Անդրանիկը պատմեց Երևանի դեպքը: Քիչ է մնացել խայտառակությունը կատարյալ լինի»: Պատ․՝ Խոսքը Երևանի, «հեղաշրջում» կոչված ավանտյուրայի մասին է, Թումանյանը նկատի ունի 1921 թվականի փետրվարի 13–ին սկսած դաշնակցականների զինված ելույթները։ Այդ մասին նա գրել է իր դուստր Աշխենին։ Աղբյուր՝․ Հովհ. Թումանյան Երկերի ժողովածու հ.4, էջ 415, Երևան, «Հայաստան» 1969թ.

3. Ու՞մ և ո՞ր դեպքի առիթով է Թումանյանն ասել. «Ծիծաղի տոպրակ» անունը ավելի գեղեցիկ է, քան թե յուր վարմունքը»: Պատ․՝ Ապագա բանաստեղծն ու մշակութաբանը Անուշավան Աբովյանի և վերջինիս համագյուղացի ուսուցիչ Եգոր Խարազյանի հետ մտադիր է եղել ձեռնարկել հայ ժողովրդական երգիծական ստեղծագործություններին հանրությանը հաղորդակից դարձնելու գործը: Մինչեւ ժողովածուի հրատարակությունը նա իր գրառած’ Լոռու երգիծական մանրապատումներից ու զվարճախոսություններից պարբերաբար տպագրության է հանձնում «Նոր-Դար»-ին, որոնք հրատարակվում են 1887, 1889 եւ 1890 թթ. համարներում: Որոշ ժամանակ անց, սակայն, Թումանյանը հուսախաբ է լինում, քանզի նրան հայտնի է դառնում, որ «Նոր-Դար»-ում տպագրված իր նյութերը, առանց գրառողի իմացության, նույնությամբ կամ լեզվաոճական որոշ փոփոխություններով հայտնվել են Սմբատ Շահազիզյանի կողմից պատրաստվող «Ծիծաղի տոպրակ» անեկդոտների ժողովածուում: Ռուսաստանի Կամենեց-Պոդոլսկում գտնվող Անուշավան Աբովյանին 1890 թ. օգոստոսի 27-ին գրած նամակներից մեկում Հովհ. Թումանյանը խոր հիասթափությամբ, բայց միեւնույն ժամանակ վեհանձն պահվածքով իր վերաբերմունքն է արտահայտում այդ գրքի եւ նրա հեղինակի մասին. «Չգիտեմ քեզ գրել եմ թե չէ, որ … Սմբատ Շահազիզը 5 անեկդոտների գիրք է հրատարակում. այն գիրքը, որի միտքը ծագեցնելը քեզ է պատկանում, եւ որ պետք է երեքով (իմա’ Հովհ. Թումանյանը, Ան. Աբովյանը եւ Ե. Խարազյանը-Ա. Ս.) հրատարակեինք: Մի մասը արտագրած է «Նոր Դար»-ից, – գրում է Թումանյանը նամակում ու ցավով ավելացնում, – Անունը դրել են «Ծիծաղի տոպրակ»: Անունն ավելի գեղեցիկ է, քան թե յուր վարմունքը… Ես ոչինչ չասացի»։ Աղբյուր՝․ 1․ Էդ. Տրբաշյան, Նորահայտ էջեր Թումաեյանի ժառանգությունից, ՏՀԳ, 1963, թ. 12, էջ 69-76: 2․ Հովհ. Թումանյան, Երկերի լիակատար ժողովածու (այսուհետեւ’ ԵԼԺ)’ 10 հատորով, հ. 5, Հավելված. Անեկդոտներ Լոռվա կյանքից, Երեւան, 1994, էջ 580-588:

4. Ի՞նչ է ասել Թումանյանը Հովհաննես Քաջանունուն կովկասյան լեռների մասին: Պատ․՝ «Հայոց լեռներից, արնոտ լեռներից դու մի հեռանա»։

5. Ո՞ր ստեղծագործության առիթով է Աղայանը գովել Թումանյանին, ինչի համար հեղինակը ասել է. «Սրա-նրա մոտ այնքան է գովել, որ խալխը հենց գիտի Բայրոնի ազգականն եմ»: Պատ․՝ Դա՝ Բայրոնի «Շիլիոնի կալանավորը» սոնետի թարգմանությունն է։

6. Ինչի՞ ազդեցությամբ է Թումանյանը գրել «Արև ու Լուսինը»: Պատ․՝ Հիշում եմ 1887 թ. Ամառը (կարծեմ օգոստոսին), արևի խավարում եղավ, էդ մասին գրեցին, խոսեցին։ Հենց էդ օրերում էլ «Արևն ու Լուսինը» գրեցի, որ անպայման անհաջող է դուրս եկել։ Աղբյուր՝ Հովհ. Թումանյան Երկերի ժողովածուհ.4, էջ 408, Երևան, «Հայաստան» 1969թ.

7. Ու՞մ մասին է ասել Թումանյանը. «Քրիստոնեության խաչը ձեռքին, դաշույնը սրտի մեջ…» և ի՞նչ է արել այս մարդու համար: Պատ․՝ Շատ դիակների թվում կար և մեկ սիրահար ծերունի կրոնավորի դիակ՝օրերով բերդի եկեղեցու դռան մեջտեղը ընկած։ Սայաթ–Նովայի դիակն էր դա, որ իմ կարծիքով, էդ ժամանակ արքեպիսկոպոս էր՝ Դավիթ անունով։ Հանճարի կնիքը ճակատին, քրիստոնեության խաչը ձեռքին, դաշյունը խրած իր ազնիվ ու մեծ սրտի մեջ։ –Պետք է ճանաչել Սայաթ–Նովային ու ծանոթացնել աշխարհքին, որ ամենքն էլ համոզվեն, թե չի կարելի հավիտյան թողնել այդ դաշյունը նրա սրտում։ Մայիսի 15–ին, Համբարձման օրը, վարդի ու ծաղկի տոնին ՀԱՅ ԳՐՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ Թիֆլիսում, Ս. Գեվորգ եկեղեցու բակում բաց արեց Սայաթ– Նովայի մահարձանը, «Մի պայծառ Շիրիմ» միշտ ժպտալու է ամենքին մի խոր, հավիտենական ժպիտով,–ասվեց Սայաթ–Նովային նվիրված երեկույթում։ Աղբյուր՝․ Հովհ. Թումանյան Երկերի ժողովածուհ.4, էջ 184, 214, Երևան, «Հայաստան» 1969թ

8. Թումանյանը ո՞ր կին գրողի համար և ինչու՞ գնեց կապույտ հակինթներով կողով, և ծաղիկների հետ կապված ի՞նչ զավեշտական բան պատահեց: Պատ՝․ Մարիամ Թումանյանի՝ Մարիա Մարկովնայի մասին է , երբ ծաղիկներ առած ցանկանում է գնալ նրա մոտ, ճանապարհին իրեն հայտնում են, որ մի հեքիաթասաց է սպասում, Թումանյանը շեղում է ճանապարը և գնում 90 տարեկան այդ ծերունու մոտ, մինչև հասնում է տեղ, ծերունին՝ Ղուշանց Վարդանը, մեռած է լինում՝, դագաղի մեջ, շփոթմունքից ծաղիկները դնում է ու հարցնում հարազատներին. Էդպես բան չի լինի, կարելի է՝ չի մեռել–մի լավ տեսեք…սգավորները մի կուշտ ծիծաղեցին վրաս…այս մասին նա գրում է Ղ. Աղայանին։

9. Թումանյանը Երևանում ե՞րբ, ի՞նչ առիթներով և որտե՞ղ է իջևանել: Պատ․՝ 1915թ. Էջմիածնի Վեհարանում գաղթականների հարցով, 1921թ. Փետրվարին, դաշնակցական կուսակցության պարագլուխները խռովություն բարձրացրին խորհրդային կարգերի դեմ և գրավեցին իշխանությունը, Թումանյանն էր, որ բողոքեց դրա դեմ և ռազմաճակատի գիծն անցնելով, 1921թ. ապրիլի 20–ին եկավ Երևան, աղետի առաջն առնելու։ Աղբյուրը՝ Հովհ. Թումանյան Երկերի ժողովածուհ.4, էջ 420, Երևան, «Հայաստան» 1969թ

10. Ո՞վ և ի՞նչ պատճառաբանությամբ չտպագրեց «Շունն ու կատուն», հետագայում ի՞նչ կանխատեսեց Անդրանիկը Թումանյանի այս ստեղծագործության համար, և կանխատեսումը ի՞նչ չափով իրականացավ: Պատ․՝ «1889 թվականին, երբ տարա «Մուրճի»–ում տպագրելու, խմբագիր Ավ. Արասխանյանը կարդաց, շատ զարմացավ և հարցրեց, թե՛ «ասացեք խնդրեմ՝ շունն ու կատո՜ւ և բանաստեղծությո՜ւն, սրանք ի՞նչ կապ ունեն իրար հետ էն էլ էս տեսակ վայրենի լեզվով»։ Աղբյուրը՝ Պ. Սևակ, հ 5, էջ 361, Երևան,«Հայաստան»,1974 թ. Հովհ. Թումանյան Երկերի ժողովածուհ.4, էջ 406, Երևան, «Հայաստան» 1969թ. Թումանյան-Սրանից 20 տարի առաջ կար երկու նշանավոր բան՝ Խրիմյան Հայրիկ ու իմ «Շունն ու կատուն», 20 տարի է անցել, բայց էլի երկու նշանավոր բան կա՝ իմ «Շունն ու կատուն» և Անդրանիկը, խմենք նրանցից մեկի՝ Անդրանիկի կենացը։ Անդրանիկ–Կանցնեն տարիներ, ո՛չ ես կլինեմ, ո՛չ էլ Թումանյանը, բայց կլինի մի նշանավոր բան՝ «Շունն ու կատուն», խմենք նրա կենացը։ Վ. Թոթովենց–Իրոք, ոչ նա կա, ոչ էլ Անդրանիկը, բայց կա «Շունն ու կատուն»։ Աղբյուրը՝ Վահան Թոթովենց, Երկեր, գ. 3,Երևան, «Նաիրի», էջ 501–502, 1991 թ. Հովհ. Թումանյան Երկերի ժողովածուհ.4, էջ 406, Երևան, «Հայաստան» 1969թ.

11. Ի՞նչ նպատակ (ներ) ուներ Վերնատունը, ովքե՞ր էին հիմնադիրները և ո՞րն է թումանյանական վերնատան ֆրանսիական նախատիպը: Պատ․՝ Վերնատանը ընթերցում էին նոր գրված բաները, քննում, կարծիքներ փոխանակում, խոսում էին հայ, ռուս և օտար գրական նորություններից, հաղորդում տպավորություններ ազգերի պատմություններից, ժողովուրդների կյանքից, փիլիսոփայությունից, կարդում կլասիկ գործերից։ Վերնատան հիմնադիրներն էին Հովհ. Թումանյանը, Ղ.Աղայանը, Դ. Դեմիրճյանը, Ավ․ Իսահակայանը, երբեմն հյուր էին գալիս Պ. Պռոշյանը, Մուրացանը, Կոմիտասը, նկարիչ Գ. Բաշինջաղյանը։ Առաջին խոսքը պատկանում էր Աղայանին։ Վերնատունը ապրեց 7–8 տարի։ Նրա նախատիպը ֆրանսիական Գոնկուր եղբայրների հիմնադրած «Ամբար»–ն էր, անդամներն էին Էմիլ Զոլան, Ալֆոնս Դոդեն, Տուրգենևը, Հյուսիմանսը…հավաքվում էին Գոնկուրների տանը։ Աղբյուրը՝ Ավ. Իսահակյան, Երկեր, Երևան, Սովետական գրող, 1987է.,էջ 739–740

Սև քթերի քաղաքը|Վերլուծություն

Այս պատմությունը մի երկրի մասին է, որտեղ կանոն է, որ բոլորը ներկենց իրենց քթերը: Մի մարդ այցելում է այդ երկիր և իմանում իրենց տարորինակ սովորության մասին: Նա իմանում է, որ առանց սև քթի մարդկանց տուգանում և նույնիսկ բանտ են նստացնում: Մի օր ոստիկանը այդ մարդուն կանգնեցնում և բաժին է տանում միայն նրա համար որ նրա քիթը սպիտակ է : Այդ ժամանակ անձրև եկավ և բոլորի քթերը մաքրվեց: Մարդիկ տեսնոլով այդ երևությը հեղափոխություն սկսեցին:

Հրանտ Մաթևոսյան կենսագրություն

Հրանտ Մաթևոսյանը ծնվել է փետրվարի 12-ին 1935 թվականին Թումանյանի շրջանի Ահնիձոր գյուղում:Սովորել է գյուղում ,իսկ հետո շարունակել է կիրովականի մանկավարժական ուսումնարանում :1952 թվականին եկել է Երևան:Աշխատել է Երևանի երկրորդ տպարանում:Սովորել է Խաժատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտում և միաժամանակ աշխատել է Սովետական գրականություն ամսագրում և գրական թերթում:Գրական ասպարեզ է իջել 1961 թվականին լայն արձագանք գտած Ահնիձոր ակնարկով:Պատմվացքների առաջին ժողովածուն դուրս է եկել 1967 թ-ին:1996-2000 թվականները ղեկավարել է հայաստանի գրողների միությունը:Պատմվածքները թարգմանվել են տարբեր լեզուներով:Մաթևոսհանն ունի տղա և աղջիկ:Նրա առաջին գործն էր Ահնիձոր ակնարկը:Նա պատմում էր գղյուղացու վատ կյանքի մասին և մինչև վեիջին գործերը գրում էր դրա մասին:

Չարենց բանաստեղծություններ վերլուծություն

Գիշերն ամբողջ հիվանդ, խելագար,
Ես երազեցի արեւի մասին:
Շուրջս ո՛չ մի ձայն ու շշուկ չկար –
ունատ էր շուրջս՝ գիշեր ու լուսին:
Ես երազեցի արեւի ոսկին,
Տենչացի նրա հրաշքը խնդուն՝
Ուզեցի սիրել շշուկն իմաստուն՝
Արեւանման, արնավառ խոսքի, –
Բայց շուրջս այնպես գունատ էր, տկար –
Խոսքեր չկային, ու արեւ չկար …

 

Չարենցը պատմում է գիշերվա մասին, որի ժամանակ նա սպասում է առավոտյան արևվին, ինչպես հասկացվում էր նա չեր սիրում գիշերը:

 

Տաղ անձնական

Կարսը թողած, Կարսի այգին ու հայրենի երկինքը մով
Եվ Կարինե Քոթանճյանին անգամ չասած մնաս բարով
Ա՜նց եմ կենում հիմա օտար քաղաքների ճանապարհով:
Անց եմ կենում. շուրջս -մարդիկ, շուրջս դեմքեր հազա՜ր-հազա՜ր.
Շուրջս աշխարհն է աղմկում, մարդկային կյանքն անհավասար.
Եվ ո՞վ կասի՝ ինչո՞ւ ես դու, – ո՞վ կասի, թե ո՞ւր հասար,
Դեմքերը, ախ, բութ են այնպես՝ կարծես շինված են տապարով:

Գորշ, տաղտկալի ու խելագար երգ է կարծես այս կյանքը մի.

Ինչ-որ մեկի սրտում բացված վերք է կարծես այս կյանքը մի,
Եվ ո՞ւմ համար, էլ ո՞ւմ համար կարոտակեզ երգեմ հիմի
Սիրտս՝ լցված տարիների սեղմ արճիճով ու կապարով:
Բայց շուրջս թող որքան կուզե աշխարհը այս խնդա, ցնդի –
Ես -հաշմանդամ ու խելագար ու հավիտյա՜ն վտարանդի՝
Դեպի երկի՜նք պիտի գնամ, դեպի եզերքը Ամենտի –
Իմ բա՜րձր, հին ու աստղային երազների ճանապարհով…
Ու էլ ամե՛ն մեղքի համար սիրտս հիմա ունի ներում.
Պիտի անդարձ ես հեռանամ, պիտի գնամ՝ ա՛չքս է հեռուն.
Թե Կարինե Քոթանճյանին տեսնեք Կարսի փողոցներում –
Ասե՛ք նրան՝ Չարենցն ասավ -մնաս բարո՜վ, մնաս բարո՜վ…

 

Բանաստեղծությունից հասկացվում էր, որ Չարենցը լքում էր կարսը և գնում կամ ուրիշ երկիր կամ ուրիշ քաղաք:Ուրիշ քաղաքում նա չեր տեսնում ոչ անտարբեր մարդկանց, ասում էր, որ մարդիկ բութ էին:Նա չեր տեսնում սեր, ուրախություն:Նա գնում էր դեպի իր երազանքը:

Մեսրոպ Մաշտոց և Հայկական գրեր

 

Մեսրոպ Մաշտոցը ծնվել է 361 թվականին Հացեկ գյուղում։ Նա փոքրուց ստանում է հիանալի հունական կրթություն և գալով Վաղարշապատ ծառայում հայոց արքունիքի դիվանատանը։  Մինչ զինվորական դառնալը նա շատ լավ էր սովորում և ինք իրեն գիտելիքներ տալիս։ Որոշ ժամանակ անց նա հոգևորական է ձեռնադրվում և իր աշակերտների հետ գնում է քարոզելու Գողթան գավառը։ Նա համոզվում է, որ չնայած 100-ամյա պաշտոնական կրոն լինելուց քրիստոնեություն անհասկանելի ժողովրդական զանգվածներրին։ Նրանց դիրքերում դեռ գտնվում էին  հեթհանոսներ և բանավոր խոսքն բավարար չէ։

Մաշտոցը որոշում է թարգմանել Աստվածաշունչը, որպիսզի ժողովուրդը կարողանար կարդալ այն, իսկ դրա միայն որոշումներ ստեղծել հայոց  գիր։ Հայոց այբուբենը պետքեր և ուրիշ բաների համար։ Գիտակցելով նա որոշետ, որ այբուբենի ստեղծման համար  պետք է այցելել հայոց կաթողիկոսին և թագավորին և դրա համար Մաշտոցը վերադարձավ է Վաղարշապատ։  Այնտեղ պարզվում է, որ հայ կաթողիկոս   Սահակ Պարթեվը նույնպես մտածում էր հայկական գիր ստեղծելու համար։

Վռամշապահ արքայի շնորհիվ նրանք բերել են տալիս Դանիելյան անունով հայկական գրքեր և ապացուցում, որ դրանք ամբողջությամբ չէն համապատասխանում հայերենին։ Մաշտոցը և նրա խումբը ուսումնասիրում է օտարալեզու մատյանները, ապա ստեղծում  հայկական գրերը։ Հայկական այբուբենի 36 տառը լիովին համապատասխանում են հայկական հնչունեությանը։ Այդ գրերը այնքան հայտնի են դառնում, որ սկսում են կիրառվել առօրյա կյանքում։

 

Ճամփորդություն դեպի Կապսի գյուղ (Շիրակ)

Մայիսի 4-ից 6-ը մենք ճամփորդելու եինք դեպի Կապս, որը գտնվում էր Շիրակի մարդզում: Ամսի 4-ին ժամը 9:45 մենք շարժվեցինք: Գնում եինք Գյումրի, որովհետև այնտեղ պետք է այցելեինք  25 համարի հիմնական դպրոց և ՇՊՀ հենակետային վարժարան: Հասնելով գյումրի մենք առաջին  հերդին այցելեցինք 25 համարի հիմնական դպրոց: Այնտեղի սովորողները բեմադրեցին ՙՙԿանաչ Դաշտը՚՚ պատմությունը: Դրանից հետո մենք քայլեցինք Գյումրու ՙՙԱբովյան՚՚ փողոցով: Այցելեցինք երիտասարդական պալատ և ՙՙերգեցինք ՚՚ այնտեղ: Դուրս եկանք պալատից և այդ պահին սկսվեց ուժեղ անձրև: Անձրևի տակ նկարվեցինք Քըրք Քըրքոյանի արձանի մոտ և ուղեվորվեցինք դեպի Կապս: Կապս գյուղը գտնվում էր Գյումրուց 11 կիլոմետր դեպի հյուսիս արևմուտք: Մենք մնալու եինք Կապսի Ձոր հյուրանոցում: Երբ տեղ հասանք մեզ տրամադրեցին սենյակ, որը ամենամեծմ էր  հյուրանոցում: Մայիսի 5-ին մեր խմբի երեխաներից 2 հոգու ծննդյան տոնն էր:Մեր հյուրանոցը ուներ իր սեփական զիփ լայնը և էքստրիմ կամուրջը, մենք օգտվեցինք հնարավորությունից և այցելեցինք երկուսնել: Մեզ այդ օրը միացավ մեր դպրոցի դասատու Անի Նավասարդյանը: Մենք գնացինք անտառ, որտեղ պետք է հարցազրույց վերցնենք գյուղացիներից: Գյուղացիներից մի քանիսը գործ եին անում անտառում: Նրանք  չեին համաձայնվում հարցերին պատասխանել, բայց մենք նրանց համոզեցինք: Հետո մենք միքիչ ման եկանք անտառում և վերադարձանք հյուրանոց նշելու մեր հոբելյարների ծնունդը: Մեր տրամադրության տակ էր մի մեծ սրահ, որտեղ կաին մեծ բարձրախոսեր, որոնք երաշխավորում էին աղմկոտ և պարերով լի երեկո: Առավոտյան մայիսի 6-ին մենք դուրս եկանք հյուրանոցից քանի-որ արդեն վերադարնալու ժամանակներ: Մենք նորից գնացինք Գյումրի  ՇՊՀ հենակետային վարժարան: Մենք ման եկանք Գյումրուվ և վերադարձանք Երևան:

 

Գյուղացին պատմություն Վերլուծություն

Սարգիսը գյուղացի էր, որը տեղափոխվել էր ապրելու ԱՄՆ-ում: Նա սկզբում աշխատում էր կոշիկի գործարանում, հետո այգիներում խաղող էր հավաքում: Նրան դուր չէր այնտեղ և նա ուզում էր հետ գալ գյուղ: Նա ուզում էր ամուսնանալ մի հայ կնոջ հետ: Մի հայ տերտեր նրան ցույց տվեց մի հայ կնոջ, բայց Սարգիսին այդ կինը դուր չեկավ: Հետո նա իր ծանոթ մարդու հետ գնում է Կալիֆորնիա և այնտեղ նա վերջապես գտնում է մի հայ կնոջ և ամուսնանում նրա հետ:

 

Իմ կարծիքով նա չեր կարողանում հանգիստ ապրել Ամերիկայում, որովհետև նրան կանչում էր հայենիքը, հայրենի հողը: Դրա համար նա չկարողացավ հանգիստ ապրել ԱՄՆ-ում

 

Դասարանական աշխատանք

Քահանա Մարինիոնը  բարձրահասակ,նիհար մարդ էր:հավատարիմ իր կոչմանն ու առաքելությանը:Հավատում էր Աստծուն և վստահ էր,որ հասկանում է նրա կամքը և խորհուրդները: Նա այն մարդկանցից չէր,որոնք կուրորեն սիրում էին կրկնել,«Անքնին են Աստծո գործերը»:Ոչ,քահանան վերլուծում էր բնության յուրաքանչյուր երևույթ,որոնում դրանց պատճառները:Նա այն
կարծիքին էր,որ Արարիչն ամեն ինչ իր տեղում ստեղծել:
Կար մի բան սակայն  ,որ քահանան  ոչ միայն չէր ընդունում ,այլ մերժում էր կատարելապես: Դա կինն էր, սերը նրա նկատմամբ:Նրան թվում էր,թե Աստված  ինքն էլ դժգոհ է իր այդ արարչագործությունից:Կինը չէր ,որ խաբեց տղամարդուն և ողջ մարդկության գլխին կոտրեց Բարձրյալի  զայրույթը և ճակատագրական վճիռը.«Հող էիք,հող դառնաք»: Կինն  ստեղծվել է տղամարդուն դեպի իր գայթակղիչ թակարդը հրապուրելու և միայն ու միայն փորձանքի մեջ գցելու համար:
Այդպես էր մտածում քահանան  և ըստ հնարավորին խուսափում կանանցից:
Քահանա Մարինիոնը Ժաննա անունով մի քրոջաղջիկ ուներ,որն ուրախ ու վառվռուն օրիորդ էր:  Խստաբարո մորեղբայրը շատ էր սիրում նրան և ցանականում էր դաստիարակել իր ձևով:Բայց երբ փորձում էր խրատներ տալ ,աղջիկը զրնգուն ծիծաղում էր,անհամբերության նշաններ ցույց տալիս,նայում խոտերին, ծաղիկներին ,վազում թիթեռ բռնելու,ծաղիկ պոկելու:Իսկ երբ առիթի դեպքում քահանան բարկանում էր ,աղջիկը գրկում էր նրան ,ամուր փարվում նրան և պինդ-պինդ համբուրում: Ծերունին աշխատում էր խուսափել աղջկա գգվանքներից,սակայն հոգու խորքում  մի քաղցր ուրախություն էր զգում:Նրա մեջ արթնանում էր սրտում քնած հայրական զգացումը,որից ինքը կամքով զրկված էր եղել ողջ կյանքում:
Մի օր ժամհարի կինը,որ քահանայի տան տնտեսուհին էր ,զգուշությամբ հայտնեց ,որ Ժաննան սիրահար ունի:Լուրն այնքան անսպասելի էր ,որ քահանան մի պահ շնչահեղձ եղավ:
-Ճշմարիտ չէ,սուտ  ես խոսում, Մելանի:
-Թող Աստված ինձ պատժի ,եթե ստում եմ,պարոն քահանա:Ամեն գիշեր,հենց որ ձեր քույրը քնում է,աղջիկը դուրս է գալիս ,գնում….
Ամբողջ գիշեր քահանան պայթում էր զայրույթից…
Երբ գիշերվա  տասը խփեց,նա մոտեցավ դռանը:Դուրս եկավ պատշգամբ և հանկարծ կանգ առավ՝լուսնյակ գիշերվա պայծառ լույսով հիացած:Փոքրիկ պարտեզում,որ ամբողջովին ողողված  էր քաղցր լույսով,շարք-շարք կագնած ծառերը ստեղծել էին լույսի և ստվերի զարմանալի խաղեր:Քահանան շարժվում էր համրաքայլ,սքանչացած,գրեթե մոռացած քրոջ աղջկան:
Հասավ դաշտ:Նույն հիասքանչ պատկերը:Շրջակայքը ողողված էր մեղմ ու հեզիկ կաթնալույսով և ընկղմված պայծառ գիշերի քնքուշ  ու անրջային քաղցրության մեջ:Գետի վրա շղարշի պես կախվել էր մի նոսր մշուշ ,իջել ջրերին՝որպես թեթև ու թափանցիկ ծուխ:

Քահանան հուզված կանգ առավ:Ու՞ մ համար են նախասահմանված այդ լուսացնցուղ տեսարանը,երկնքից թափվող օդեղեն բանաստեղծությունը: Ու՞մ համար:Չէ՞  որ քնած են մարդիկ,քնած է աշխարհը:Մի՞ թե Աստված ինքն իր համար է դա  ստեղծել:
Քահանան ուշքի չէր եկել այդ բոլոր գեղեցկությունից ,երբ ահա գետափին՝ ծառերի կամարի տակ տեսավ երկու ստվեր:Տղան հասակով ավելի բարձր էր և երբեմն-երբեմն կռանալով փարվում էր աղջկան:Նրանց ներկայությունից անշարժ տեսարանն ասես միանգամից կենդանացավ ,բնությունը դարձավ կատարյալ:Այ,հիմա ամեն ինչ իր տեղն ընկավ,կյանքով լցվեց:
Քահանան ցնցվեց:Ահա թե ում համար էին  լուսնյակ գիշերվա սքանչելիքները:Տղան ու աղջիկը կենդանի պատասխանն էին ծեր քահանայի լուռ հարցումի:Նա կանգնած էր շփոթված,հուզված:Նրան թվում էր ,թե տեսնում է Աստվածաշնչ սիրո տեսարաններից մեկը,լսում« Երգ Երգոցը»՝ կնոջ ու սիրո գովերգման աստվածաշնչյան պայծառ հիմնը:Թվում էր՝ լսում է Աստծո ձայնը,«Աշխարհը սեր է»:
Քահանան հետ-հետ գնաց ,որ չխանգարի սիրահարներին,այլապես մի՞ թե ինքը Աստծո կամքին դեմ չի գնա,և միթե Աստված չէ,որ թույլատրել է սերը:Ո՞ վ է ինքը ,որ միջամտի Աստծո գործերին:Ու փախավ ինքն իրեն կորցրած,գրեթե ամոթահար:Կարծես մտած լիներ մի լուսե տաճար ,ուր մտնելու իրավունք չուներ:

 

Այս տեքստի իմաստը այն էր, որ այն բաները, որոնք աստծու կամքով են- չի կարելի դադարեցնել կամ զրկել:Կոնկրետ տեքստում խոսքը սիրո մասին էր: Քահանան չխանգարեց իր քրոջ աղջկան լինել սիրած տղայի հետ, ասելով որ այս ամենը աստծու կամքով է և չի կարելի նրա մեջ խառնվել: Մինչև տնից դուրս գալը նա ուրիշ մտքի էր, բայց նրան փոխեց լուսնի և գիշերվա գեղեցկությունը:

Ինձ թվում է, որ քահանան պետք է խառնվեր և հետ բերեր աղջկան ,այտեղ կար նաև պատվի հարձ, բայց նաև չպետք է մոռանալ որ այս պատմությունը Ֆրանսիաում է տեղի ունենում: Ես եթե լիներ քահանան միևնույն է աղջկան հետ կբերեի:

Վահան Տերյան բանաստեղծությունների վերլուծություն

Գարնան անուշ աղմուկով,
Գարնան երգով դու եկար.
Փայլով, փառքով ու շուքով,
Խնդությունով խելագար….

Սիրտըս անուշ խոցեցիր
Արևավառ քո սրով,
Սև օրերըս այրեցիր
Գեղեցկությամբ ու սիրով։

Սիրտըս լիքն էր մութ մեգով,
Սիրտըս թույլ էր ու տկար,—
Գարնան անուշ աղմուկով,
Գարնան երգով դու եկար…

Տերյանը գրում էր իր սիրած աղջկա մասին, որին նա շատ սիրում էր առանց աղջկա նրա սիրտը թուլանում էր, նա երևի ինչ-որ հիշողություն ուներ այդ աղջկա հետ որը տեղի էր ունեցել գարնանը:

 

Լույսն էր մեռնում, օրը մթնում.
Մութը տնից տուն էր մտնում.
Ես տեսա քեզ իմ ճամփի մոտ,
Իմ մտերի՛մ, իմ անծանո՛թ։
Աղբյուրն անուշ հեքիաթի պես
Իր լույս երգով ժպտում էր մեզ.
Դու մոտեցար մեղմ, համրաքայլ,
Որպես քնքուշ իրիկվա փայլ։
Անակնկալ բախտի նըման,
Հայտնվեցիր պայծառ-անձայն.
Անջատվեցինք համր ու հանդարտ,
Կյանքի ճամփին մի ակնթա՜րթ…

 

Տերյանը նորից պատմում է իր սիրելիի մասին և նրանց կյանքի մասին:Նա նմանացնում էր նրան փայլի: Սա նորից ռոմանտիկ բանաստեղծություն էր:

 

 

Հարցաշար

1. Ո՞րն է Թումանյանների տոհմական զինանշանը: Պատմական ո՞ր հուշարձանների վրա են դրվագված դրանք:
Պատ․՝ Դա երկգլխանի արծիվն է՝ ճանկերի մեջ գառ։
Դրվագված է Մամիկոնյանների տոհմական՝ Սուրբ Գրիգոր եկեղեցու, որին տեղացիները անվանում են նաև Ճերմակ, Բարձրաքաշի վանք, պատուհանից վեր՝ պատին։ Այն Մամիկոնյան տոհմի զինանշանն էր, ըստ պատմական աղբյուրների և  հենց  Թումանյանի վկայությամբ՝ ինքը իշխանական ծագում ուներ և սերվում էր Մամիկոնյան տոհմից։
Աղբյուր՝ Սերո  Խանզադյան–Հայրենապատում, հ. «Բ», Երևան, 1981թ., էջ 87-89,91
2. Պատմական ո՞ր դեպքի մասին է գրում Հովհաննես Թումանյանը իր դուստրերից մեկին. «Անդրանիկը պատմեց Երևանի դեպքը: Քիչ է մնացել խայտառակությունը կատարյալ լինի»:
Պատ․՝ Խոսքը Երևանի, «հեղաշրջում» կոչված ավանտյուրայի մասին է, Թումանյանը նկատի ունի 1921 թվականի փետրվարի 13–ին սկսած դաշնակցականների զինված ելույթները։ Այդ մասին նա գրել է իր դուստր Աշխենին։
Աղբյուր՝․ Հովհ. Թումանյան Երկերի ժողովածու հ.4, էջ 415, Երևան, «Հայաստան» 1969թ.
3. Ու՞մ և ո՞ր դեպքի առիթով է Թումանյանն ասել. «Ծիծաղի տոպրակ» անունը ավելի գեղեցիկ է, քան թե յուր վարմունքը»:
Պատ․՝ Ապագա բանաստեղծն ու մշակութաբանը Անուշավան Աբովյանի և վերջինիս համագյուղացի ուսուցիչ Եգոր Խարազյանի հետ մտադիր է եղել ձեռնարկել հայ ժողովրդական երգիծական ստեղծագործություններին հանրությանը հաղորդակից դարձնելու գործը: Մինչեւ ժողովածուի հրատարակությունը նա իր գրառած’ Լոռու երգիծական մանրապատումներից ու զվարճախոսություններից պարբերաբար տպագրության է հանձնում «Նոր-Դար»-ին, որոնք հրատարակվում են 1887, 1889 եւ 1890 թթ. համարներում: Որոշ ժամանակ անց, սակայն, Թումանյանը հուսախաբ է լինում, քանզի նրան հայտնի է դառնում, որ «Նոր-Դար»-ում տպագրված իր նյութերը, առանց գրառողի իմացության, նույնությամբ կամ լեզվաոճական որոշ փոփոխություններով հայտնվել են Սմբատ Շահազիզյանի կողմից պատրաստվող «Ծիծաղի տոպրակ» անեկդոտների ժողովածուում: Ռուսաստանի Կամենեց-Պոդոլսկում գտնվող Անուշավան Աբովյանին 1890 թ. օգոստոսի 27-ին գրած նամակներից մեկում Հովհ. Թումանյանը խոր հիասթափությամբ, բայց միեւնույն ժամանակ վեհանձն պահվածքով իր վերաբերմունքն է արտահայտում այդ գրքի եւ նրա հեղինակի մասին. «Չգիտեմ քեզ գրել եմ թե չէ, որ … Սմբատ Շահազիզը5 անեկդոտների գիրք է հրատարակում6. այն գիրքը, որի միտքը ծագեցնելը քեզ է պատկանում, եւ որ պետք է երեքով (իմա’ Հովհ. Թումանյանը, Ան. Աբովյանը եւ Ե. Խարազյանը-Ա. Ս.) հրատարակեինք: Մի մասը արտագրած է «Նոր Դար»-ից, — գրում է Թումանյանը նամակում ու ցավով ավելացնում, — Անունը դրել են «Ծիծաղի տոպրակ»: Անունն ավելի գեղեցիկ է, քան թե յուր վարմունքը… Ես ոչինչ չասացի»։
Աղբյուր՝․
1․ Էդ. Տրբաշյան, Նորահայտ էջեր Թումաեյանի ժառանգությունից, ՏՀԳ, 1963, թ. 12, էջ 69-76: 2․ Հովհ. Թումանյան, Երկերի լիակատար ժողովածու (այսուհետեւ’ ԵԼԺ)’ 10 հատորով, հ. 5, Հավելված. Անեկդոտներ Լոռվա կյանքից, Երեւան, 1994, էջ 580-588:

4. Ի՞նչ է ասել Թումանյանը Հովհաննես Քաջանունուն կովկասյան լեռների մասին:
Պատ․՝  «Հայոց լեռներից, արնոտ լեռներից  դու մի հեռանա»։
5. Ո՞ր ստեղծագործության առիթով է Աղայանը գովել Թումանյանին, ինչի համար հեղինակը ասել է. «Սրա-նրա մոտ այնքան է գովել, որ խալխը հենց գիտի Բայրոնի ազգականն եմ»:
Պատ․՝  Դա՝ Բայրոնի «Շիլիոնի կալանավորը» սոնետի թարգմանությունն է։
6. Ինչի՞ ազդեցությամբ է Թումանյանը գրել «Արև ու Լուսինը»:
Պատ․՝
Հիշում եմ 1887 թ. Ամառը (կարծեմ օգոստոսին), արևի խավարում եղավ, էդ մասին գրեցին, խոսեցին։ Հենց էդ օրերում  էլ «Արևն ու Լուսինը» գրեցի, որ անպայման անհաջող է դուրս եկել։
Աղբյուր՝ Հովհ. Թումանյան Երկերի ժողովածուհ.4, էջ 408, Երևան, «Հայաստան» 1969թ.
7. Ու՞մ մասին է ասել Թումանյանը. «Քրիստոնեության խաչը ձեռքին, դաշույնը սրտի մեջ…» և ի՞նչ է արել այս մարդու համար:
Պատ․՝ Շատ դիակների թվում կար և մեկ սիրահար ծերունի կրոնավորի դիակ՝օրերով բերդի եկեղեցու դռան մեջտեղը ընկած։ Սայաթ–Նովայի դիակն էր դա, որ իմ կարծիքով, էդ ժամանակ արքեպիսկոպոս էր՝ Դավիթ անունով։ Հանճարի կնիքը ճակատին, քրիստոնեության խաչը ձեռքին, դաշյունը խրած իր ազնիվ ու մեծ սրտի մեջ։
–Պետք է ճանաչել Սայաթ–Նովային ու ծանոթացնել աշխարհքին, որ ամենքն էլ համոզվեն, թե չի կարելի հավիտյան թողնել այդ դաշյունը նրա սրտում։
Մայիսի 15–ին, Համբարձման օրը, վարդի ու ծաղկի տոնին ՀԱՅ ԳՐՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ Թիֆլիսում, Ս. Գեվորգ եկեղեցու բակում բաց արեց Սայաթ– Նովայի մահարձանը, «Մի պայծառ Շիրիմ» միշտ ժպտալու է ամենքին մի խոր, հավիտենական ժպիտով,–ասվեց Սայաթ–Նովային նվիրված երեկույթում։
Աղբյուր՝․ Հովհ. Թումանյան Երկերի ժողովածուհ.4, էջ 184, 214, Երևան, «Հայաստան» 1969թ
8. Թումանյանը ո՞ր կին գրողի համար և ինչու՞ գնեց կապույտ հակինթներով կողով, և ծաղիկների հետ կապված ի՞նչ զավեշտական բան պատահեց:
Պատ՝․ Մարիամ Թումանյանի՝ Մարիա  Մարկովնայի մասին է , երբ ծաղիկներ առած  ցանկանում է գնալ նրա մոտ, ճանապարհին  իրեն հայտնում են, որ մի հեքիաթասաց է սպասում, Թումանյանը շեղում է ճանապարը և գնում 90 տարեկան այդ ծերունու մոտ, մինչև հասնում է տեղ, ծերունին՝ Ղուշանց Վարդանը,  մեռած է լինում՝, դագաղի մեջ, շփոթմունքից ծաղիկները դնում է  ու հարցնում հարազատներին.  Էդպես բան չի լինի, կարելի է՝ չի մեռել–մի լավ տեսեք…սգավորները մի կուշտ ծիծաղեցին վրաս…այս մասին նա գրում է Ղ. Աղայանին։
9. Թումանյանը Երևանում ե՞րբ, ի՞նչ առիթներով և որտե՞ղ է իջևանել:
Պատ․՝ 1915թ. Էջմիածնի Վեհարանում գաղթականների հարցով,
1921թ. Փետրվարին, դաշնակցական կուսակցության պարագլուխները խռովություն  բարձրացրին խորհրդային կարգերի դեմ և գրավեցին իշխանությունը, Թումանյանն էր, որ բողոքեց դրա դեմ և ռազմաճակատի գիծն անցնելով, 1921թ. ապրիլի 20–ին եկավ Երևան, աղետի առաջն առնելու։
Աղբյուրը՝
Հովհ. Թումանյան Երկերի ժողովածուհ.4, էջ 420, Երևան, «Հայաստան» 1969թ
10. Ո՞վ և ի՞նչ պատճառաբանությամբ չտպագրեց «Շունն ու կատուն», հետագայում ի՞նչ կանխատեսեց Անդրանիկը Թումանյանի այս ստեղծագործության համար, և կանխատեսումը ի՞նչ չափով իրականացավ:
Պատ․՝
«1889 թվականին, երբ տարա «Մուրճի»–ում տպագրելու, խմբագիր Ավ. Արասխանյանը կարդաց, շատ զարմացավ և հարցրեց, թե՛ «ասացեք խնդրեմ՝ շունն ու կատո՜ւ և բանաստեղծությո՜ւն, սրանք  ի՞նչ կապ ունեն իրար հետ էն էլ էս տեսակ վայրենի լեզվով»։
Աղբյուրը՝
Պ. Սևակ, հ 5, էջ 361, Երևան,«Հայաստան»,1974 թ.
Հովհ. Թումանյան Երկերի ժողովածուհ.4, էջ 406, Երևան, «Հայաստան» 1969թ.
Թումանյան-Սրանից 20 տարի առաջ կար երկու նշանավոր բան՝ Խրիմյան Հայրիկ ու  իմ «Շունն ու կատուն», 20 տարի է անցել, բայց էլի երկու նշանավոր բան կա՝ իմ «Շունն ու կատուն» և Անդրանիկը, խմենք նրանցից մեկի՝ Անդրանիկի կենացը։
Անդրանիկ–Կանցնեն տարիներ, ո՛չ ես կլինեմ, ո՛չ էլ Թումանյանը, բայց կլինի մի  նշանավոր բան՝ «Շունն ու կատուն», խմենք նրա կենացը։
Վ. Թոթովենց–Իրոք, ոչ նա կա, ոչ էլ Անդրանիկը, բայց կա «Շունն ու կատուն»։
Աղբյուրը՝
Վահան Թոթովենց, Երկեր, գ. 3,Երևան, «Նաիրի», էջ 501–502, 1991 թ.
Հովհ. Թումանյան Երկերի ժողովածուհ.4, էջ 406, Երևան, «Հայաստան» 1969թ.
11. Ի՞նչ նպատակ (ներ) ուներ Վերնատունը, ովքե՞ր էին հիմնադիրները և ո՞րն է թումանյանական վերնատան ֆրանսիական նախատիպը:
Պատ․՝ Վերնատանը ընթերցում էին նոր գրված բաները, քննում, կարծիքներ փոխանակում, խոսում էին հայ, ռուս և օտար գրական նորություններից, հաղորդում տպավորություններ ազգերի պատմություններից, ժողովուրդների կյանքից, փիլիսոփայությունից, կարդում կլասիկ գործերից։ Վերնատան հիմնադիրներն էին Հովհ. Թումանյանը, Ղ.Աղայանը, Դ. Դեմիրճյանը, Ավ․ Իսահակայանը, երբեմն հյուր էին գալիս Պ. Պռոշյանը, Մուրացանը, Կոմիտասը, նկարիչ Գ. Բաշինջաղյանը։ Առաջին խոսքը պատկանում էր Աղայանին։ Վերնատունը ապրեց 7–8 տարի։ Նրա նախատիպը ֆրանսիական Գոնկուր եղբայրների հիմնադրած «Ամբար»–ն էր, անդամներն էին Էմիլ Զոլան, Ալֆոնս Դոդեն, Տուրգենևը, Հյուսիմանսը…հավաքվում էին Գոնկուրների տանը։
Աղբյուրը՝ Ավ. Իսահակյան, Երկեր, Երևան, Սովետական գրող, 1987է.,էջ 739–740